Տեղի կունենա Մանկապատանեկան և երիտասարդների կարատեի Հայաստանի 29-րդ առաջնությունը
28-05-2017 10:00:00 | Հայաստան |
Մայիսի 28-ին Երևանի խուլ-համրերի պալատում տեղի կունենա Մանկապատանեկան և երիտասարդների կարատեի Հայաստանի 29-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու են 23 մարզական թիմ և մոտ 360 մարզիկներ ամբողջ Հայաստանից և Արցախից: Առաջնությունն անց է կացվելու Կատա և Կումիտե մրցակարգերով:
Մանկապատանեկան և երիտասարդների կարատեի Հայաստանի 29-րդ առաջնությանը լավագույնս հանդես եկած մարզիկները կընդգրկվեն Հայաստանի կարատեի ազգային հավաքականում, որը կպատրաստվի Եվրոպայի և աշխարհի գալիք առաջնություններին, ապա` 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելուն:
Սիրով հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին` դիտելու և լուսաբանելու առաջնությունը: Սկիզբը` ժամը 10:00-ին:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի լրատվական ծառայություն