ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է տոնական մարզական միջոցառումներ
28-05-2017 11:00:00 | Հայաստան |
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է տոնական մարզական միջոցառումներ՝ տարբեր մարզաձևերից ցուցադրական ելույթներ և դրոշներով հեծանվավազք:
Միջոցառումները տեղի կունենան Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում (Ազատության հրապարակ) և Հյուսիսային պողոտայում՝ ժամը 11.00-12.00-ը:
Հեծանվավազքի մեկնարկը նույնպես տրվելու է ժամը 11.00-ին՝ Ազատության հրապարակից: