ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2017. 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես
27-05-2017 10:00:00 | Հայաստան |
2017թ. մայիսի 27-ից 29-ը Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք), LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կազմակերպում է ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2017 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում §Yerevan EXPO¦ ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանահրաշ աշխարհում: Ցուցահանդեսին մասնակից 70-ից ավել կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից ներկայացնում են հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն: Ցուցահանդեսին մասնակցում են նաև մանկատներ, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները: