Հայ-վրացական բիզնես ֆորում

  • 29-06-2017 12:00:00   | Հայաստան  |  
Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների վարչապետերի նախնական հանդիպման և պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստան է այցելելու գործարար պատվիրակություն՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: 
 
Հունիսի 29-ին ժամը 12-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարներ, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Լիագումար նիստին, կլոր սեղաններին ու բիթուբի հանդիպումներին քննարկվելու են շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
   Շնորհանդեսներով կներկայացվեն Հայաստանի և Վրաստանի գործարար և ներդրումային մթնոլորտը:
    Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Նինո Չիկովանին ստորագրելու են համագործակցության հուշագիր:  
 
        ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն
 
 
 
 
 
  -