Sputnik Արմենիա. Ասուլիս` նվիրված Կիթառի միջազգային փառատոնի բացմանը

  • 27-06-2017 13:00:00   | Հայաստան  |  
Հունիս 27–ին, ժամը 13։00–ին  Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` Կիթառի միջազգային փառատոնի բացմանը նվիրված։
 
 Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան կիթառի միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:
 
 Այս տարի Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը համերգներ կներկայացնի նաև մայրաքաղաքից դուրս
 
 Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները:
 
 Ասուլիսի բանախոսներն են`
 
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը,
 
 Paris Guitar Foundation-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ագուստին Պեսնոնը:
 
 Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
 
 
 
 
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
 
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
 
 
  -