«Նովոստի–Արմենիա». «Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով չորրորդ ամենամյա փառատոնին նվիրված ասուլիս
27-06-2017 13:00:00 | Հայաստան |
Հունիսի 27–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով չորրորդ ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիս։
Փառատոնը կանցկացվի Սյունիքի մարզի Գորիսի Քարահունջ համայնքում: Միջոցառման ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն Սյունիքի բոլոր համայնքների բնակիչները։
Միջոցառման կազմակերպիչներն են` ««Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` Հայաստանի Զբոսաշրջության Պետական Կոմիտեի աջակցությամբ։
Փառատոնը կուղեկցվի զանազան մրցույթներով, ժամանցային միջոցառումներով և վարպետության դասերով։
Ասուլիսի բանախոսներն են`
– ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը