Փառատոն «Գարգառի Բրոկոլին» խորագրով

  • 23-07-2017 11:00:00   | Հայաստան  |  
Հուլիսի 23-ին`  ժամը 11:00-ին  Լոռու մարզի  Գարգառ գյուղում տեղի կունենա «Գարգառի Բրոկոլին» խորագրով փառատոն, որը կազմակերպվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից: 
 
Փառատոնի նպատակն է բրոկոլիի արժեշղթայի կայուն զարգացման միջոցով նպաստել գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, տեղացիներին և զբոսաշրջիկներին  ներկայացնել Գարգառ գյուղում աճեցվող բրոկոլին՝  որպես առողջ սննդի անբաժանելի մաս, բարձրացնել այս մշակաբույսի կիրառման, օգտակարության և առողջարար  նշանակության վերաբերյալ հանրային  իրազեկվածության մակարդակը: 
 
 Փառատոնին  կմասնակցեն նաև Վորլդ Վիժն Հայաստանի Լոռու մարզի Տնտեսական  զարգացման  ծրագրի  ֆերմերային  խմբերը, որոնք  հնարավորություն կունենան   ներկայացնելու   իրենց  արտադրանքը  սպառողներին:  Տաղավարներում ներկայացված կլինեն  նաև  այլ  համայնքների  խմբեր և անհատներ: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան թե՛ այդ պահին, թե՛  հետագայում անմիջապես գյուղացուց գնել բրոկոլի և այլ գյուղմթերք: 
Փառատոնն ուղեկցվելու է բրոկոլիից պատրաստված յուրահատուկ ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով,  երեխաների և մեծահասակների համար  նախատեսված շոու ծրագրերով, անակնկալներով և մրցույթներով: Միջոցառման հատուկ հյուրն է «Ձմերուկ» մանկական զարգացման կենտրոնն իր յուրօրինակ շոու ծրագրերով և «Գայաննա» պարի համույթը:  
 
Միջոցառման օրը Վանաձորից և Երևանից դեպի փառատոնի անցկացման վայր կմեկնի տրանսպորտ հետևյալ ժամանակացույցով՝ 
ք. Երևան (Հանրապետության Հրապարակ, շատրվանների հարակից տարածք) - հուլիսի 23-ին ` 07:45-ին
ք. Վանաձոր (Հայքի հրապարակ) - հուլիսի 23-ին` 09:45-ին
 
Խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը հետևյալ հեռախոսահամարով՝ 095005154, Անի Սինդոյան:
e-mail:  ani_sindoyan@wvi.org
 
 
 
  -