Ցատկացանցի ազգային ֆեդերացիայի նախագահ, Գինեսի Գրքի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանի և իր սաների մամլո ասուլիսը
22-07-2017 11:00:00 | Հայաստան |
Հուլիսի 22-ին ժամը 11:00-ին Իմպերիալ հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում (ք.Երևան Կորյունի փ. 23 շենք)կայանալու է Ցատկացանցի ազգային ֆեդերացիայի նախագահ, Գինեսի Գրքի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանի և իր սաների մամլո ասուլիսը։
Կրասնոդարում կայացած ցատկացանցի բաց առաջնությանը մեր սաների ելույթի վերաբերյալ։
Նշենք, որ մեր սաները վերադարձել են 1 Տասնյակից ավելի մեդալներով։
Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, պատվավոր հյուրեր, լրագրողներ:
Օրակարգ՝
1. Մրցույթի մասին Տեսաֆիլմի դիտում
2. Դավիթ Ֆահրադյանի ելույթը
3. Սաների ելույթը
4. Հարց ու պատասխան
5. Հյուրասիրություն
Ձեր ներկայությունը խնդրում ենք հաստատել պատասխան էլ-փոստով ՝ manucharyan1985@gmail.com , կամ զանգահարել՝ 093 50 50 88 Մայ:
ՀԻՇԵՑՈՒՄ.
Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարմնամարզիկն է ով գրանցել է 5 համաշխարհային ռեկորդներ:
Իսկ առաջիկայում պատրաստվում է սահմանել նոր ռեկորդներ։