Սեպտեմբերի 27-ին ժամը 19:00 ՝Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի համերգը: Համերգի ծրագրում ընդգրկված են Ցիմբալիստի «Ֆանտազիա Ռիմսկի-Կորսակովի Ոսկե Աքաղաղ օպերայի թե» մաներով , Ստրավինսկու «Իտալական սյուիտ թավջութակի և լարայինների համար», Բրուխի «Коль Нидрей» և Բրամսի «Հունգարական պարեր» ստեղծագործությունները:
Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայից:
Վիկտոր Միլոսերդով ծնվել է Լենինգրադում՝ նկարչի ընտանիքում: Ավարտել Լենինգրադի կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Ֆիշմանի մոտ: Այնուհետ ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Վիկտորը աշխատել է Մոսկոնցերտի ֆիլհարմոնիկ բաժնում և համերգներով հանդես է եկել նախկին Խորհրդային Միության շատ քաղաքներում: 1988-ին տեղափոխվել է Ավստրիա, որտեղ մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը: 2009 թ. հուլիսին Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայի երաժշտական կյանքում ակտիվ մասնակցության համար ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում: Վիկտոր Միլոսերդովը նվագում է է հայտնի ֆրանսիացի վարպետ Ժան Բատիստ Վիլիոմի թավջութակով: