«Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի պատանեկան հանդիպումը
23-09-2017 14:00:00 | Հայաստան |
Սեպտեմբերի 23-ին ժամը 14:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի այս ամսվա պատանեկան հանդիպումը։
Այս ամսվա «երաժշտական զբոսանքները» մեզ կտեղափոխեն Վերածննդի ժամանակաշրջան: Կծանոթանանք այդ շրջանի պատմությանը՝ երաժշտության, ճարտարապետության, նկարչության և քանդակագործության միջոցով: Անդրադառնալու ենք նաև ժամանակի գիտատեխնիկական նորույթներին և աշխարհագրական հայտնագործություններին:
Սիրով հրավիրում ենք 12-16 տարեկան բոլոր պատանիներին:
Մասնակցությունն անվճար է, նախնական պարտադիր գրանցմամբ:
Գրանցումների կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 54 19 32/34: