Տոնական մարզական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան

  • 21-09-2017 12:00:00   | Հայաստան  |  
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ից 13:00-ը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը  Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում («Ազատության» հրապարակ) և Հյուսիսային պողոտայում կազմակերպելու է մարզական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան:
 
Միջոցառմանը մասնակցելու են բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, թաեքվոնդո, թենիս, կարատե, կոխ, հեծանվային սպորտ, ակրոբատիկա, սամբո, սեղանի թենիս, վոլեյբոլ, սուսերամարտ, ուշու, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներ: Նրանք հանդես են գալու ցուցադրական ելույթներով և երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայացնելու են այդ մարզաձևերի առանձնահատկությունները և առավելությունները:
 
 
 
 
  -