Սս/թ-ի սեպտեմբերի 22-ին, ժամը 12։00-14։00-ը, Հերացու 5 հասցեում նշվելու է Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի /ՀԱԱԿ/ 20-ամյակը։
Ձեռնարկն իրենց ներկայությամբ պատվելու են ՀՀ 1-ին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ն.Գ. Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ–ի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը, ԱՄՆ–ի ՄԶԳ (USAID) երևանյան գրասենյակի նախկին ղեկավար Քիդ Սիմոնզը և մեր բարեկամներն ու ընկերները Հայաստանից և մի շարք արտասահմանյան երկրներից։
Միջոցառումը գլխավորելու են ՀԱԱ Կենտրոնի հիմնադիրներ՝ Ռիթա Պալեանը ԱՄՆ-ից և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու մեր հոբելյանին։
Լրացուցիչ տեղեկությունների համար Հեռ.՝ 091 630394, 091 283328, ինչպես նաև 010 583536։