Հայ-ամերիկյան միացյալ կամերային նվագախմբի առաջին հանրային ելույթ

  • 01-10-2017 19:00:00   | Հայաստան  |  
Հոկտեմբեր 1-ին, ժամը 19:00 Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա Հայ-ամերիկյան միացյալ կամերային նվագախմբի առաջին հանրային ելույթը։
 
«Դասական երաժշտությունը երկնքի տակ» /Classical Music Under the Sky խորագիրը կրող համերգի ընթացքում որպես մենակատար հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի հիմնադիր, հայտնի ջութակահար Աշոտ Տիգրանյանը։ Նրան կընկերակցի դասական բեմի ծագող աստղ, 14-ամյա ջութակահար Պոլինա Շարաֆյանը։ 
 
Նախագծի գործընկերներն են՝ լեհական PwPw Polish Security Printing Works արժեթղթերի տպագրատունը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ 
 
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի գրասենյակի հետ. 093 49 13 13, 011 23 13 13, info@atcmfoundation.org, կամ այցելել www.atcmfoundation.org կայքը։ 
 
 
Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի 
մամուլի բաժին
 
 
 
 
  -