«Նոյյան Տապան». Հայաստանում մեկնարկում է Երրորդ հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովը
26-09-2017 11:00:00 | Հայաստան |
Սեպտեմբերի 26-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Երրորդ հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովի կազմակերպիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Հոկտեմբերի 2-ին Երևանում կմեկնարկի Երրորդ հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովը. համաժողովի նպատակը. կազմակերպիչները. մասնակիցները. հետագա կապեր և ծրագրեր»։
Ասուլիսին կքննարկվեն նաև
1.Գրադարանը թվային դարում
2.Տեղեկատվական անվտանգություն
3.Ինտերնետի ազդեցությունը ռադիո – հեռուսատատեսության վրա
4.Անձնական տվյալներ
5.Հաշմանդամների իրավունքները ինտերնետ – թվային դարում
6.Ամպային տեխնոլոգիաներ
7.Բաց կառավարման ծրագիր
Բանախոսներն են՝
Գրիգոր Սաղյան - «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ
Լիաննա Գալստյան- «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: