Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը
27-09-2017 10:00:00 | Հայաստան |
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Տիգրան Մեծ սրահ) տեղի կունենա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ համաժողովի բացումից 15 րոպե շուտ:
Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Հիմնական գործընկերներն են՝ «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «ՍոլոԼըրն» ընկերությունները, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն:
Համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունն ու օրակարգը հրապարակված են cyber.eif.am կայքում։