Սուրբ Ավետարանիչների տոնի տոնախմբությունը Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում

  • 21-10-2017 09:30:00   | Հայաստան  |  
Հոկտեմբերի 21-ին Սուրբ Ավետարանիչների տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևորականների ու հավատացյալների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնախմբություն:
 
Ժամը 9.30-ին Արտաշատի կենտրոնական հրապարակից հոգևորականների գլխավորությամբ կմեկնարկի տոնական խաչերթ՝ խաչվառներով ու խաչով, Արտաշատի արտադպրոցական մշակույթի պալատի դհոլահարների խմբի ուղեկցությամբ:
Ժամը 10.00-ին կմատուցվի Ս. Պատարագ:
Ժամը 12.00-ին՝ հավարտ Ս. Պատարագի, համայնքի անդամները տոնախմբությամբ ու տարբեր միջոցառումներով կնշեն տոնը: Եկեղեցու բակում ելույթ կունենան Արտաշատի արտադպրոցական կենտրոնի ու տարբեր դպրոցների սաները:
Համերգին զուգահեռ 16 պատանիներ կմասնակցեն շախմատի միաժամանակյա խաղի, որը կվարի միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Խաղի ավարտին բոլոր մասնակիցները կստանան վկայականներ ու նվերներ:
 
 
  -