«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված բրիֆինգ

  • 23-10-2017 11:00:00   | Հայաստան  |  
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, և Երևանի քաղաքապետարանը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված բրիֆինգին, որը կկայանա ս.թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Հյուսիսային պողոտայի շատրվանների հարևանությամբ՝ արշավի տեղեկատվական տաղավարի մոտ: 
 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։ Կներկայացվի «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավի միջոցառումների ծրագիրը, որի ընթացքում մեր քաղաքացիները կարող են ստանալ տեղեկատվություն լուսադիոդային (LED) լուսավորության և դրա առավելությունների մասին,  փոխանակել տան ավանդական շիկացման լամպը LED լամպով ու շահել նվերներ:  
Լրագրողները հնարավորություն կունենան ոչ միայն զրուցելու արշավի կազմակերպիչների հետ, այլև մասնակիցների հետ միասին դառնալու իրազեկման և լամպերի փոխանակաման համար գործարկված տաղավարների առաջին այցելուները:
«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»-ի շրջանակում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ՝ բարձրացնելու հանրության իրազեկությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:  
Բոլոր գործընկերներին կոչ ենք անում դառնալ արշավի մասնակից՝ իրենց հետ բերելով տան ավանդական շիկացման մեկական լամպ և այն տեղում փոխանակելով LED լամպով: 
 
 
Հավելյալ տեղեկատվության համար դիմել՝ Մանե Մադոյանին՝ 095/094 700974 (բջջ.)
***
«Երևանի կանաչ լուսավորության շաբաթը» կազմակերպվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԵՖ), ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում։ Մանրամասների համար այցելել www.nature-ic.am։
Միջոցառման էջ ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ https://www.facebook.com/events/129109654414694
 
 
 
 
 
 
 
  -