«VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ՝ գունեղ երաժշտական նոյեմբեր
20-11-2017 19:00:00 | Հայաստան |
Նոյեմբերի 20-ին, 19:00-ին, Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով ելույթ կունենան՝ Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ կրտսերը, <> աշխարհահռչակ խմբի մեներգիչ՝ ՍԵԲՈՒ-ն:
Ինչպես նաև, երկրպագուներին սպասվում է անակնկալ ելույթներ, թե ի՞նչ… կիմանաք հենց համերգին:
<>-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է, <<Ուղեգիր դեպի երաժտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բնորոշ բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է Ջիվան Գասպարյան կրտսերը:
Համերգին Ջիվանը կատարումներով հանդես կգա , ինչպես իր խմբի <> , այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ միասին: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլում է ամերիկյան POP երաժշտության հետ:
Սեբուն հանրահայտ, Գրեմմի դափնեկիր "Capital Cities" խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ "Safe and Sound" երգով և Սիրուշոյի հետ կատարած "Vuy Aman" դուետով: