Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև

  • 23-11-2017 11:30:00   | Հայաստան  |  
Նոյեմբերի 23-ին՝ժամը 11։30-ին, «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) «Այբ» դպրոցի նոր մասնաշենքում (Թբիլիսյանխճ. 11/11, Երևան) կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
 
Հուշագիրը կստորագրվի երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում, մասնավորապես՝ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի և շահառու համայնքներում Հայաստանի մանուկներհի մնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերի։
«Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը կստորագրի գործադիր տնօրեն ՍոնաԿոշեցյանը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից՝գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։
Հուշագրի ստորագրմանը ներկա կլինեն Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ.Մեսրոպ քհն.Արամյանը և Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր ԳարոԱրմենը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը։
 
 
  -