Կլոր սեղանի քննարկում. Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները
24-11-2017 13:00:00 | Հայաստան |
Նոյեմբերի 24-ին ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի կունենա կլոր սեղանի քննարկում, նվիրված Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի գիտաշխատողներ պ.գ.թ. Արաքս Փաշայանը, պ.գ.թ. Գոռ Գևորգյանը, պ.գ.թ. Գրիգոր Վարդանյանը և Արարատ Կոստանյանը: