Օտրի տրիոյի համերգը

  • 24-11-2017 19:00:00   | Հայաստան  |  

Հայաստանի ազգային պատկերասրահում Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00
տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոյի համերգը։
Հայաստանում բացառիկ կազմով այս տրիոն (Ռուզաննա Թովմասյան՝ ֆլեյտա, Անժելա Հովհաննիսյան՝ ջութակ, Արևիկ Կոսյան՝ ալտ) կներկայացնի Յոզեֆ Հայդնի, Էմիլ Վալդտեյֆելի, Յան վան Գիլսի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00

  -