Ծառատունկ Հայաստանի պոլիտեխնիկական ազգային համալսարանի 5-րդ մասնաշենքի դիմաց
25-11-2017 11:00:00 | Հայաստան |
Նոյեմբերի 25-ին` ժամը 11:00, Հայաստանի պոլիտեխնիկական ազգային համալսարանի 5-րդ մասնաշենքի դիմաց իրականացվելու է ծառատունկ. տնկվելու են բալենիներ։
Ծրագիրը իրականացնում է Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: