ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
12-12-2017 15:00:00 | Հայաստան |
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի արդյունքների ամփոփման և 2018թ. «Մեր Մեծերը» ծրագրում առաջարկվող անունների հաստատման, ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրների ու գործունեության միջոցա-ռումների, սփյուռքի նախարարության աշխատակազմի 2018թ. ծրագրերի և ՀՀ ՍՆ բյուջեի, «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների մասին: Կներկայացվեն նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործողությունները՝ ուղղված Սփյուռքում ըստ մասնագիտությունների համահայկական ցանցերի ընդլայնմանը: