«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկում

  • 18-12-2017 10:00:00   | Հայաստան  |  
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) հրավիրում է մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկմանը:
 
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմերի 18-ին, ժամը` 10:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):
 
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
 
Խնդրում ենք տեղեկացնել  մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝  010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին:
 
  -