Դեկտեմբեր 15-ին, ժամը 10:00-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում /հասցե` Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը: