Ժերար Շալյանի՝ «Հուշերիս հուշերը» գրքի շնորհանդեսը

  • 15-12-2017 15:00:00   | Հայաստան  |  
Հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու ֆրանսահայ գործիչ, աշխարհում հայտնի ռազմական փորձագետ, ոչ կանոնավոր պատերազմների մասնագետ, գրող, բանաստեղծ Ժերար Շալյանի՝ «Հուշերիս հուշերը» գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաեւ հեղինակը: 
 
Ժերար Շալյանը գրել է 70-ից ավելի գիրք: Նա իր աշխատություններում անդրադարձել է ոչ միայն մասնագիտական խնդիրներին, այլեւ գրել է Հայոց ցեղասպանության մասին, կատարել մշակութային ուսումնասիրություններ, իրականացրել փորձագիտական վերլուծություններ: Ժերար Շալյանի գրչին են պատկանում նաեւ բազմաթիվ գրական-գեղարվեստական արժեք ներկայացնող աշխատանքներ: 
 
«Հուշերիս հուշերը» Ժերար Շալյանի առաջին գիրքն է, որ թարգմանվել է հայերեն: Մինչ այս՝ հուշապատումը  թարգմանվել է անգլերեն, իսպաներեն, թուրքերեն: Այն մի յուրօրինակ ստեղծագործություն է՝ սեփական տոհմի հուշերի եւ փաստական տվյալների համադրությամբ: Գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, սակայն ներկայացված փաստերն ու իր մեծերից հասած պատմությունները նկարագրված են ազգային ինքնագիտակցության եւ արժանապատվության դիրքերից: 
Նշենք, որ վերջերս Ֆրանսիայի ակադեմիան Ժերար Շալյանին շնորհել է «Մարշալ Ֆոշ»՝  ռազմական գիտության զարգացման համար մրցանակ: 
 
Շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, ՆՓԱԿ-ում: 
 
Հասցեն՝ Երեւան, Փավստոս Բուզանդի 1/3
 
Հեռախոս՝  095 771910 /Կարինե Հարությունյան/
 
 
  -