«Մեդիա կենտրոն». Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար

  • 17-01-2018 12:00:00   | Հայաստան  |  
Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
 
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:  Նախարարը կոչ է արել հանգանակություն կատարել վիրավորված զինծառայողին արտասահմանում վիրահատելու համար։ Պահանջվող գումարը կազմում է 46 000 ԱՄՆ դոլար։
 
Նախարարի այս կոչը սոցցանցերում միանշանակ չի ընդունվել. ոմանք պաշտպանել ու միացել են Վիգեն Սարգսյանի կոչին, իսկ մի մասն էլ կոշտ քննադատության են ենթարկել նրա այդ առաջարկությունը։
 
Բանախոսներն են՝
 
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
 
Արթուր Եղիազարյան, ռազմական փորձագետ
 
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան 
 
 
  -