«Անդրադարձ».«Հայ-ռուսական միասնություն» ՀԿ նախագահի, փոխնախագահի և քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդազարյանի ասուլիսը

  • 22-02-2018 11:00:00   | Հայաստան  |  
Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կքննարկվեն Ռուսաստանում տիրող պրոադրբեջանական տրամադրությունները և դրանց հնարավոր զարգացումները։ Ինչո՞ւ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ ակցիա ծավալվեց։
 
Ասուլիսի բանախոսներն են «Հայ-ռուսական միասնություն» ՀԿ նախագահ Գոհար Ղումաշյանը և «Հայ-ռուսական միասնություն» ՀԿ փոխնախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդազարյանը։
 
Հյուրերը կխոսեն նաև «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմի մասին, որի պրեմիերան փետրվարի 23-ին տեղի կունենա Երևանում։
 
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
 
Հեռ.` 093 05 33 88:
  -