ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մամուլի ասուլիսը
23-02-2018 12:00:00 | Հայաստան |
Փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ( հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 6-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում կամփոփվեն 2017 թվականի գործունեության արդյունքները և կներկայացվի 2018 թվականին նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 51-13-11, 010 51-13-54: