«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ
24-02-2018 12:30:00 | Հայաստան |
Փետրվարի 24-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ։
Թեման՝ ««Զորավար Անդրանիկի դերն ու նշանակությունը մեր ժամանակներում։ Գնահատում են նրան թե՞ ոչ։ Անդրանիկը մյուս հերոսների կողքին։ Անդրանիկին նվիրված գրքերը և միջոցառումները։ Ի՞նչ ժառանգություն ենք փոխանցելու սերունդներին և ինչը պետք է վերանայել։ Զորավար Անդրանիկի գործը շարունակողները և նրանց համագործակցության ձևաչափը»։
Բանախոսներն են՝
Ռուբեն Սիմոնյան - գրող - հրապարակախոս, անդրանիկագետ
Կարո Վարդանյան - գրող - գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
Կարապետ Կարապետյան-ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի հիմնադիր նախագահ
Արսեն Համբարյան - երգահան
Ասուլիսի ավարտին Կարապետ Կարապետյանը կներկայացնի «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի ծննդյան 5 – ամյակի կապակցությամբ տեղի ունեցող հաշվետու միջոցառման մանրամասները։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։