«Մեդիա Կենտրոն». «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21-05-2018 12:00:00 | Հայաստան |
Մայիսի 21-ին, ժամը 12:00-ին «Մեդիա Կենտրոնում» (հասցե՝ փ․Սարյան, տ․12, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները կազդարարեն «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Ասուլիսի բանախոսներն են`
Արամ Փախչանյան՝ «Այբ» դպրոցի տնօրեն,
Հայկազն Նավասարդյան՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն,
Աշոտ Բլեյան ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Ռոբերտ Վարդանյան ՝ «Քվանտ» վարժարանի տնօրեն,
Արա Աթայան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս,
Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս։
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը» ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։
Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:
Քննարկումը հասանելի կլինի նաև ուղիղ հեռարձակմամբ Մեդիա կենտրոնի կայքում: