«Մեդիա կենտրոն».Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում

  • 25-05-2018 12:30:00   | Հայաստան  |  
Մայիսի 25-ին, ժամը 12։30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
 
Քննարկման բանախոսներն են՝
 
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն,
Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:
 
Քաղաքացիական հասարակության շատ կառույցներ իրենց աջակցությունն են հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։ 
 
Ի՞նչ մարտահրավերներ է տեսնում քաղաքացիական հասարակությունը՝ կառավարության աշխատանքի վերահսկման հարցում և ո՞րն է լինելու քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում։ 
 
 
  -