«Նոյյան Տապան». Բարեգործություն բանակի ու զինվորի համար՝ առանց ֆինանսական միջոցների ու թափանցիկ հաշվետվությամբ

  • 22-06-2018 13:30:00   | Հայաստան  |  

Հունիսի 22-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. -րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։ 
 
Թեման «Բարեգործություն բանակի ու զինվորի համար՝ առանց ֆինանսական միջոցների ու թափանցիկ հաշվետվությամբ։ «Սփյուռքը հայկական բանակին ծառայեցնելու» գնդապետ Կորյուն Ղումաշյանի ամառային ծրագրի  առաջին խմբի մասնակիցները վերադարձել են Հայաստան. Տպավորություններ՝ Սև ծովի ափին՝  Լերմոնտովկա, Ջուպկա, Միխայլովկա քաղաքներում հունիսի 5-16-ը անցկացրած հանգստի և հայկական համայնքների վերաբերմունքի մասին. ծրագրի հաջորդականությունը և առաջիկա անելիքները։ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները»։ 
 
Բանախոսներն են
 
Կորյուն Ղումաշյան  - «Տիգրան Մեծ» ռազմավարժարանի տնօրեն, գնդապետ
 
 Մանուել Մանուկյան - «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» կազմակերպության ղեկավար
 
Մորուք Կարո Կարապետյան - ազատամարտիկ. «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ հիմնադիր նախագահ
 
Նունե Ավետիսյան -  ամերիկահայ արվեստի գործիչ և հեռուստահաղորդավար 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին
 
 
  -