«Հաջողության բանաձև» վարպետության դաս՝ Հովհաննես Ավոյանի և Սամվել Մարտիրոսյանի հետ

  • 22-06-2018 18:00:00   | Հայաստան  |  
«Հաջողության բանաձև» վարպետության դաս՝ Հովհաննես Ավոյանի և Սամվել Մարտիրոսյանի հետ 
 
Օրը` 22-ը հունիս
Ժամը՝ 18:00
Վայրը՝ ՀԲԸՄ գրասենյակ (Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ)
 
Բանախոսներ՝ Հովհաննես Ավոյան, Սամվել Մարտիրոսյան
 
Թեմաներ՝ «Ինչ եմ ես սովորել իմ 5 ստարտափերից», «Ինչպես անընդհատ և սահուն փոխել մասնագիտութունը»
Վարպետության դասի լեզուն՝  հայերեն
 
«Այբ» կրթական հիմնադրամը և Skill ընկերությունը հրավիրում են «Հաջողության բանաձև» նախագծի հերթական վարպետության դասին՝ PicsArt ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի մասնակցությամբ: Վարպետության դասի թեմաներն են՝ «Ինչ եմ ես սովորել իմ 5 ստարտափերից», «Ինչպես անընդհատ և սահուն փոխել մասնագիտութունը»: 
«Հաջողության բանաձև» նախագծի շրջանակներում մինչ օրս իրականացվել է 33 վարպետության դաս՝ տարբեր ոլորտներում հաջողության հասած անվանի մասնագետների կողմից: Նախագծի մասին ավելի մանրամասն՝ նախագծի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
 
ՕՐԱԿԱՐԳ
17:30  - 17:45 - Գրանցում 
17:45  - 18:00 - Հարցազրույցներ
18:00  - 18:05 - Բացման խոսք, Աննա Վելիցյան
18:05  - 18:30 – Հովհաննես Ավոյան վարպետության բաց դաս
18։30  - 19։00 -  Հարց ու պատասխան
19:00  – 19:30 – Սամվել Մարտիրոսյան վերպետության բաց դաս
19:30  – 20:00 – Հարց ու պատասխան
***
«Հաջողության բանաձև»-ը «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծած վարպետության անվճար դասերի հարթակ է: Նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ, օգնել խորհուրդներով և ուղղորդել իրական պատմությունների օրինակներով: Վարպետության դասերի ժամանակ տարբեր ոլորտի հայտնի ու հաջողակ մարդիկ կիսվում են իրենց սեփական փորձով, պատմում են հաջողության ճանապարհին ունեցած մարտահրավերների մասին, թե ինչպես են հաղթահարել դրանք և հուշում են ինչպես շրջանցել  դժվարությունները: Խոսնակներն իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել այս կամ այն ոլորտում և թե որոնք են այդ հաջողության բաղադրիչ մասերն ու գաղտնիքները: Այս նախագծի շրջանակում Հայաստան են գալիս մարդիկ, որոնց գլխավոր հարստությունն անձնական փորձն ու անցած ճանապարհն է, և այն հասանելի է դառնում հայ հանրությանը: Գործընկեր՝ skill.am ընկերություն։
 
 
 
 
  -