ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում է այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:
Դուք հնարավորություն կունենանք այցելելու շինտեղամասեր, ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին,
ստանալու շինարարության հետ կապված ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի
պատասխանները:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսին ներկա կլինեն նաև շինարարներ, ինժեներներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կմանրամասնեն ու պարզաբանումներ կտան մասնագիտական բոլոր հարցադրումներին:
Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին խնդրում ենք (տրանսպորտային փոխադրումը կազմակերպելու նպատակով) մինչև հուլիսի 16-ը՝
ժամը 15:00-ն գրանցվել՝ զանգահարելով 010-59-01-47, 077-20-60-38 և 043-32-23-33 հեռախոսահամարներով։
Մեկնումը՝ հուլիսի 18-ին՝ ժամը 10.00, Հանրապետության հրապարակից՝ «Հայփոստի» բաժանմունքի մոտից: