Օգոստոսի 18 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն նախաձեռնող խմբի անդամ Լևոն Շիրինյանը։
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»- ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։