Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը
26-09-2018 14:30:00 | Հայաստան |
Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում (hասցե՝ Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փող. 76) տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։
2015 թ.-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 20 գրասենյակ` Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ և Ջրվեժ համայնքներում:
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԳՄՀԸ խորհրդատուներ Գայանե Նալբանդյանին` gayane.nalbandyan@giz.de կամ Լիկա Մկրտչյանին` lika.mkrtchyan@giz.de:
ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիր