«Մեդիա կենտրոն».ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը

  • 17-10-2018 11:00:00   | Հայաստան  |  
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին  «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը, որի շրջանակում անդրադարձ կլինի աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:
 
Այս տարի զեկույցը վերնագրված է «Ընտրության ուժը․ վերարտադրողական իրավունքները և ժողովրդագրական անցումը»:
 
Ասուլիսի բանախոսներն են`
 
Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ
 
Աննա Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող:
 
  -