«Արարատի հայացքը» ֆիլմին նվիրված ասուլիս

  • 18-10-2018 13:00:00   | Հայաստան  |  
Հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 13.00-ին,  GRAND HOTEL/ ԵՐևԱՆ   հյուրանոցում (օվալաձև սրահ) տեղի կունենա մամլո ասուլիս,որտեղ նկարահանող խմբի անդամները կներկայացնեն ինչպես ստեղծվեց ֆիլմը եւ կպատասխանեն Ձեզ հետաքրքրող հարցերին։
 
 Երեւանի մասին  անհամար  տեսանյութեր  կան՝ ֆիլմ-համերգներից մինչև վավերագրական ու անգամ գեղարվեստական ֆիլմեր։
 
Այսօր էլ ֆիլմեր են նկարահանվում ու դեռ կնկարահանվեն, և յուրաքանչյուրն իր սերը, ջերմությունն ու կարոտը  կարտահայտի իր մայր քաղաքին, որն այնքան էլ սովորական մայրաքաղաք չէ, որը հայության կենտրոնն է, հավաքատեղին։
 
 «Արարատի հայացքը» «Ա1+» հեռուստաընկերության   նվերն է մեր սիրելի քաղաքին, որը  տոնում  է իր 2800-ամյակը։
 
Սիրով հրավիրում են լուսաբանելու մամլո  ասուլիսը եւ ներկա գտնվելու ֆիլմի պրեմիերային։
  -