Sputnik Արմենիա. Ասուլիս նվիրված 2018-Պարառաֆտինգի առաջնությունում հայ պարամարզիկների հաղթանակին
19-10-2018 14:00:00 | Հայաստան |
Հոկտեմբերի 19-ին, ժ. 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, նվիրված 2018-Պարառաֆտինգի առաջնությունում հայ պարամարզիկների հաղթանակին:
Հոկտեմբերի 6-7-ին Կիևում անցկացված պարառաֆթինգի առաջնությունում 30 երկրներից թիմերի միջև Հայաստանի թե տղամարդկանց, թե կանանց թիմերը գրավել են 1-ին տեղը։ Այդ կապակցությամբ և Հայաստանում ռաֆթինգի՝ նաև որպես սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար մարզաձևի և որպես զբոսաշրջային պրոդուկտի առաջ մղման շուրջ կխոսեն Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը,Պարառաֆթինգի թիմի մարզիչ ՍեդրակԶաքարյանը և rafting.amArmenia ռաֆթինգային թիմի հրահանգիչ ՎազգենԽաչիկյանը: