Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ԵՐԵՎԱՆ ՕՊԵՐԱ 85 ՀԱՄԵՐԳԱՇԱՐ

  • 20-10-2018 19:00:00   | Հայաստան  |  

 
«Երևան օպերա 85» համերգաշարի շրջանակում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա ԳԻՇԵՐԸ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ խորագրով նախագիծը։
Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում ելույթ կունենան օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Անդրեասյանը, Աննա Այվազյանը, Լուսինե Մակարյանը: Համերգային երեկոյի կոնցերտմայստերն է Ելենա Վարդազարյանը: Ծրագրում կներկայացվեն օպերային արիաներ:
Համերգային երեկոյից հետո նախատեսված է գիշերային շրջայց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։
Ճանաչողական ուշագրավ ծրագիրը նախատեսված է բացառապես այս նախագծի մասնակից հանդիսականների համար։
Բացառիկ հնարավորություն վայելելու բարձրարժեք կատարումները Հայաստանի օպերային թատրոնում, ինչպես նաև մինչև գիշեր մասնակից դառնալու ինքնատիպ նախագծի։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքը հոբելյանական համերգաշարի առթիվ. 
«Այս համերգաշարը հրաշալի ճանապարհորդություն է երաժշտական գլուխգործոցների աշխարհում: Երևանի օպերային թատրոնը հայկական երաժշտաթատերական արվեստների սիրտն է: Լինելով միակը աշխարհում իր տեսակի մեջ, օպերային թատրոնը ոչ միայն որպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց, այլ նաև դինամիկ, շնչող ու զարգացող հոգևոր օջախ է մեզ ներկայանում՝ ուղեկցելով մեզ երաժշտական արվեստի բարձունքները»:
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 ամյակին: Մինչև տարեվերջ Թատրոնում նախատեսված են մի շարք հոբելյանական միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացված «Երևան Օպերա 85» համերգաշարին: 
Թատրոնի տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ ներկայացվում են տարատեսակ համերգային ծրագրեր, որոնց շնորհիվ նշանավորվում է 85-ամյա հոբելյանը: 
 
  -