Տեղի կունենա արվեստագետ Աշոտ Տաթևոսյանի «ԱՐԵՎԱՄԱՐԴԸ» /«SUNMAN»/ արտ-նախագծի երևանյան ցուցադրությունը

  • 21-11-2018 19:00:00   | Հայաստան  |  
 
Նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում /Աբովյան 16/ տեղի կունենա արվեստագետ Աշոտ Տաթևոսյանի «ԱՐԵՎԱՄԱՐԴԸ» /«SUNMAN»/ արտ-նախագծի երևանյան ցուցադրությունը:
«ԱՐԵՎԱՄԱՐԴԸ» ՀՀ մշակույթի նախարարության և «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» համատեղ առաջին արտ-նախագիծն է,  որի նախաձեռնողն ու կազմակերպիչը արվեստագետ Աշոտ Տաթևոսյանն է (ՏԱԹԵՎ):
 
«ԱՐԵՎԱՄԱՐԴԸ» շրջիկ ցուցադրություններով հանդես է եկել Մոսկվայում, Ստեփանակերտում:  Նախատեսվում է նաև այլ քաղաքներում՝ ընդլայնելով ցուցադրությունների աշխարհագրությունը:
Արվեստագետ Աշոտ Տաթևոսյանը Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և ճարտարապետների միության անդամ է, մի շարք ճարտարապետական և մոնումենտալ աշխատանքների հեղինակ (Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան):
 
  -