Միջազգային ֆորում՝ «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» թեմայով

  • 22-11-2018 10:00:00   | Հայաստան  |  
 
 
Նոյեմբերի 22-ին և 23-ին ժամը 10:00-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվելու է «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային ֆորումը: Ֆորումի բացումը կկայանա նոյեմբերի 22-ին ՝ ժամը 10.00-ին,  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ): 
Միջազգային ֆորումի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան  
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Իրինա Կրաևան:
 
Ֆորումն իրականացվում է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) համատեղ ջանքերով՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրով նախատեսվում է անցկացնել լիագումար նիստ, կլոր-սեղան հանդիպումներ, վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Հյուսիսային Օսիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջատար բուհերի, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Ֆորումի հիմնական նպատակն է նպաստել ընդհանուր կրթական տարածքի ձևավորմանը և մասնակից կողմերի միջև հումանիտար համագործակցության զարգացմանը:
 
 
Հավելյալ տեղեկատվության համար դիմել  
ԵՊԼՀ հանրային կապերի և լրատվության բաժին   
 
  -