Ելակետ.«Open Kids -ը Երևանում» խորագիրը կրող համերգը ներկայացնող ասուլիս
21-12-2018 11:30:00 | Հայաստան |
Դեկտեմբերի 21 -ին, ժամը 11։30-ին, Ելակետ մամուլի ակումբում տեղի կունենա «Open Kids -ը Երևանում» խորագիրը կրող համերգը ներկայացնող ասուլիս։
Բանախոսներն են՝ Ռուբինա Գրիգորյան, Կարմեն Ղազարյան , Արթուր Խաչատրյան:
Open Kids-ը ամենահայտնի և ամենաերիտասարդ փոփ խումբն է Ուկրաինայում՝ կազմված 5 տաղանդավոր երգչուհիներից՝ Անգելինա Ռոմանովսկայա, Անյա Մուզաֆառովա, Լեռա Դիդկովսկայա, Յուլյա Գամալիյ, Անյա Բոբրովսկայա:
Հարյուր հազարավոր երկրպագուներ, տեսահոլովակների բազմամիլիոն դիտումներ, բազմաթիվ շրջագայություններ և 60-ից ավել համերգներ։ Այն միակ խումբն է, որը մասնակցել է М1 Music Awards 2016 ամենամասշտաբային մրցանակաբաշխությանը և առաջադրվել էր "Տարվա նածագիծ" անվանակարգում։ Նրանց մրցանակների շարքում է՝ «Լավագույն խումբ», «Տարվա երիտասարդական նախագիծ», «Տարվա հայտնություն»։
Բանախոսները կանդրադառնան հա մերգի մանրամասներին, ինչու՞ հենց այս խումբը և խմբի հետ համգործակցությանը: