«Նոյյան Տապան». Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները հայտարարում են իրենց շարունակական պայքարի մասին
21-01-2019 13:00:00 | Հայաստան |
Հունվարի 21-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս` նարգիլեի բիզնեսով զբաղվողների մասնակցությամբ։
Թեման՝ «Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները շարունակելու են իրենց պայքարը «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի դեմ։ Պայքարի միջոցները, ներկայացվելիք պահանջները, խնդրի լուծմանն ուղղված առաջարկները, օրինագծի ընդունման դեպքում կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքները»։
Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես կգան նաև հայտարարությամբ։
Բանախոսներն են՝
Գոռ Գասպարյան
Ժորա Փանոսյան
Սասուն Իսկանդարյան
Տիգրան Ասրյան
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։