«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը
19-02-2019 14:30:00 | Հայաստան |
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ` ս. թ փետրվարի 18-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Ցուցահանդես-վաճառքին զուգընթաց կիրականացվի մշակութային միջոցառումների ծրագիր՝ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:
Փետրվարի 19-ին, ժամը 14:30-ին, գրադարանի հեքիաթի սրահում
«Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում ՀՀ-ում Ճապոնիայի
արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան երեխաների համար կկարդա հեքիաթ:
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված և մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին: