«Նոյյան Տապան». Քննարկում՝ «Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ

  • 26-02-2019 13:00:00   | Հայաստան  |  

Փետրվարի 26-ին  ժամը 13,00 -ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա քննարկում 
«Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ։ 
 
Քննարկման կազմակերպիչ՝  «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Քննարկման ինֆորմացիոն հովանավոր՝  «Նոյյան Տապան» լրատվական գործակալություն։ 
 
Քննարկման ընթացքում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կամփոփի իր  կողմից  իրականացված հետազոտության և վերլուծության արդյունքները ՀՀ պետական կառավարման կառույցներում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների ներառվածության, ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման ցուցանիշների, առկա խնդիրների մասով, ինչպես նաև կներկայացնի խնդիր վերաբերյալ կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները։ 
 
Բանախոսներն են՝
 
Մարինա Պողոսյան -  «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար
Դավիթ Գյուրջիյան - փաստաբան
Զառա Հովհաննիսյան - Իրավապաշտպան 
 
Բանախոսների ցանկը կհամալրվի  (Մասնակցության հայտերը ուղղարկված են տարբեր կառույցների)։ 
 
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով։
  -