Խնկո Ապոր գրադարան. կհյուրընկալվեն Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբին և հյուպատոս Ահլամ Ալ Սալամին

  • 21-02-2019 14:00:00   | Հայաստան  |  
        ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ`  ս. թ փետրվարի 18-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Ցուցահանդես-վաճառքին զուգընթաց կիրականացվի մշակութային միջոցառումների ծրագիր՝ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:
 
Փետրվարի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում գրադարանի հեքիաթի սրահում  կհյուրընկալվեն Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան  Մուհամեդ Ալ Զաաբին և հյուպատոս Ահլամ Ալ Սալամին:  
 
 
 
  -