Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողովը

  • 25-02-2019 10:30:00   | Հայաստան  |  
 
 
 
 
 
 
                                                           ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
                                                                         Հինգշաբթի, 21 փետրվարի 2019թ.
 
    
 
«Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողով
 
 
Փետրվարի 25-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում («Վայք» տուրիզմի կենտրոն-հյուրանոց) կկայանա «Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողովը։  
 
Աշխատաժողովը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։ Հանդիպմանը ներկա են լինելու շուրջ երեք տասնյակ մասնագետ և փորձագետ պետական, մասնավոր, հասարակական, գիտական հաստատություններից։ 
 
«Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը» նպատակ ունի վերանայել ընձառյուծի պահպանության, մոնիթորինգի,  բնակչության ներգրավման, կրթական և այլ միջոցառումները՝ 10 տարվա կտրվածքով։ Այն մշակվելու է «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» հիման վրա, որի մեկնարկը տրվել է 2017 թ․-ին Թբիլիսի քաղաքում կայացած համաժողովի ընթացքում։ Վերջինիս մշակմանը մասնակցել են 100-ից ավելի մասնագետներ տարածաշրջանից։  
 
Ազգային ծրագրի մշակումն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալական և կրթական նշանակություն։ 
 
 
ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը մեկ օր է՝ փետրվարի 25-ին, առանց գիշերակացի։ Մեկնումը 25․02․2019թ․, ժամը 10։30-ին WWF-Հայաստանի գրասենյակից, հասցե՝ ք․ Երևան, Պռոշյան 11/1։
 
ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը կարող են հաստատել մինչև 22․02․2019թ․ ժամը 17։00-ն՝ 011-818-557, կամ 099-07-97-57 հեռախոսահամարներով։
 
 
  -