Առաջատար տեխնոլոգիական ոլորտին վերաբերող երկու գիտաժողով

  • 29-03-2019 10:05:40   | Հայաստան  |  
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) օժանդակությամբ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կազմակերպում է առաջատար տեխնոլոգիական ոլորտին վերաբերող երկու գիտաժողով:
 
էվոլուցիա և արհեստական բանականություն | Մարտի 29-ից ապրիլի 3:
Գիտաժողովին հանդիսավոր խոսքով ելույթ կունենա ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը:
 
Միջազգային տնտեսական համաժողով | Ապրիլի 1-ին և 2-ին:
Համաժողովին հանդիսավոր խոսքով ելույթ կունենա ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը:
 
Էկոնոմիկայի և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված այս ակադեմիական միջոցառումների շրջանակում Երևանում հյուրընկալելու ենք աշխարհահռչակ դեմքեր՝ տնտեսագետներ, AI նորարարությունների ոլորտի կառավարման փորձագետներ, էվոլուցիայի և բարդ համակարգերի տեսության լավագույն մասնագետներ, IBM ընկերության բարձրաստիճան մենեջերներ, ովքեր կներկայացնեն իրենց ընկերությունների AI վերջին արտադրանքները:
 
Տնտեսական գիտաժողովի նպատակը տնտեսության կայունության, աճի և ապահովության վրա ազդող գործոնների հետազոտումն է: Գիտաժողովի շրջանակում քննարկվելու են նաև ՏՏ ոլորտում AI նորարարությունները:
 
ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար առավել արդյունավետ է մասնակցել Տնտեսական գիտաժողովին՝ ապրիլի 1-ից 2-ը, և AI քննարկմանը՝ էվոլուցիոն գիտաժողովի շրջանակում՝ մարտ 31-ին: Էվոլուցիայի գիտաժողովին կարող են մասնակցել, բոլոր այն մասնագետները, որոնք ուսումնասիրում են կամ հետաքրքրված են բարդ համակարգերով և/կամ ցանկանում են ունկնդրել աշխարհի լավագույն կենսաբաններին:
 
Ստորև ներկայացնում ենք գիտաժողովների օրակարգը և մասնակիցների ցանկը՝
 
EVOLVING LIFE: THE EVOLUTION WITH TRADEOFFS, FRUSTRATION IN SELECTION AND GROWING COMPLEXITY
 
MODELING THE ECONOMY AND POLITICS FOR THE OPTIMAL DEVELOPMENT

 
Գիտաժողովների մասնակցության վճարը 100.000 ՀՀ դրամ է: Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2FkoVsU
 
Էվոլուցիոն գիտաժողովը տեղի կունենա Deworkacy Yerevan համաշխատանքային տարածքում (հասցե՝ Աբովյան 3), իսկ տնտեսական գիտաժողովը և էվոլուցիոն գիտաժողովի AI հատվածի քննարկումը կանցկացվեն «Կամար» բիզնես կենտրոն-ի 6-րդ հարկում:

Գիտաժողովի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:*
 
Գիտաժողովներն անցկացվում են ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և ICTP ծրագրի օժանդակությամբ։

Հարգանքով՝
Կարեն Վարդանյան
*Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

 

  -